«Ափսոս Հայաստա՛ն և ափսոս Արցա՛խ, որ կրկին այսպիսի դժբախտ ճանապարհ ես անցնում. քո իսկ խելքից». Արտակ Զաքարյան
Advertisement 1000 x 90

«Ափսոս Հայաստա՛ն և ափսոս Արցա՛խ, որ կրկին այսպիսի դժբախտ ճանապարհ ես անցնում. քո իսկ խելքից». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից.

«Կապիտուլյանտների թիմը հաստատվեց նաև ՀՀ ԱԳՆ ում։

Հասարակության անգիտակից մասի մարտնչող տգիտության, կոնֆորմիստների անտարբերության, ընդդիմադիրների անկազմակերպվածության և վախվորած գլուխը պահող մտավորական էլիտայի լուռ համաձայնությամբ՝ նոր կառավարությունը արդեն նախապատրաստվում է ստորագրել Հայաստանի, Արցախի և Հայ ժողովրդի ամբողջական կապիտուլյացիայի հերթական փաստաթղթերը։

Նույնիսկ Նիկոլն իր խոսքում, ԱԳՆ-ում այսօր դա չթաքցրեց։ Ակնարկներով հասկացրեց, որ շատ վատ են մեր երկրի գործերը, և կանգնած ենք չափազանց լուրջ մարտահրավերների առջև։ Ցավոք սա նորություն չէ։ Այն ինչ ասում ենք վաղուցվանից և անընդհատ, Նիկոլը ակնարկում է արդեն անձամբ։ Այսինքն՝ արդեն ստիպված է դա խոստովանել, որովհետև այլևս թաքցնել հնարավոր չի լինելու։

Կապիտուլյանտն ու իր դիլետանտներն այնպիսի աղետի առջև են կանգնացրել երկիրը, որ ի՞նչ ձախողակ Արարատ Միրզոյանլ կամ ի՞նչ թուրքասեր Արմեն Գրիգորյան։ Այստեղ նույնիսկ աշխարհահռչակ դիվանագետներ Պերեկլեսը, Մաքիավելլին, Ֆրանկլինը, Թալեյրանը, Մետերնիխը, Դիզրայելին ու Գորչակովը չէին փրկի իրավիճակը։

Ափսոս Հայաստա՛ն և ափսոս Արցա՛խ, որ կրկին այսպիսի դժբախտ ճանապարհ ես անցնում. քո իսկ խելքից»։



Նման նյութեր