
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից.
«Երբ Արցախի համար պայքարը վերածվում է քաղբանտարկյալների ազատ արձակման համար պայքարի, ապա կարելի է պնդել, որ գործող իշխանությունը կարողանում է իր օրակարգը թելադրել ու ուշադրությունը շեղել հիմնական խնդրից:
Այդ տեխնոլոգիան նախկին իշխանությունն էր օգտագործում, հիմիկվանները դա շարունակում են:
Ինչն է ամենահետաքրքիրը, դա փոխադարձաբար ձեռնտու վիճակ է, եւ ընդդիմությունն է «պայքարում», այսինքն փրկում դեմքը, և գործող իշխանությունն է իր խոստումը կատարում՝ «պայքարում» է նախկինների դեմ։ Իսկ խնդիրները մնում են անպատասխան ու գնալով ավելի են խորանում»։