«Կալաշնիկովն» արտադրել է Android-ով աշխատող խելացի հրազեն
Advertisement 1000 x 90

«Կալաշնիկովն» արտադրել է Android-ով աշխատող խելացի հրազեն

«Կալաշնիկով» ընկերությունների խումբը (մտնում է «Ռոստեխ» պետական կորպորացիայի մեջ) «Արմիա-2021» միջազգային ռազմարդյունաբերական ֆորումին ներկայացրել է MP-155 Ultima նորագույն խելացի հրազենի սերիական տարբերակը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են «Կալաշնիկով»-ի մամուլի ծառայությունից:

«Արմիա-2021 ֆորումում մենք ներկայացնում ենք MP-155 Ultima խելացի հրազենի սերիական տարբերակը: Անցած տարվա ընթացքում արմատապես վերափոխվել է դրանում գտնվող անհատական համակարգիչը. այժմ այն աշխատում է Android համակարգով: Դիզայնը նաև հարմարեցվել է այնպես, որ հնարավոր լինի հրազենն օգտագործել անջատվող կոթով՝ միայն ատրճանակի բռնակով», – հայտնել են մամուլի ծառայությունից:

MP-155 Ultima հրազենն առաջին անգամ ներկայացվել է մեկ տարի առաջ «Արմիա-2020» ֆորումին: 2021 թվականի փետրվարին Աբու Դաբիում IDEX 2021 ցուցահանդեսում տեղի է ունեցել այս զենքի համաշխարհային պրեմիերան: Ultima հրազենը կառուցված է մոդուլային սկզբունքով հիմքի վրա, ինչը թույլ է տալիս սեփականատիրոջը հարմարեցնել այն: Արտաքին տարրերը պատրաստված են ավիացիոն ալյումինի խառնուրդից և բարձր տեխնոլոգիական պոլիմերներից: Զենքն ունի ներկառուցված անհատական համակարգիչ՝ թվային էկրանով, ժամացույց, կողմնացույց, վայրկյանաչափ, կրակոցների հաշվիչ և փամփուշտների մնացորդի ցուցիչ:

shantnews.am