Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից.
«Խոստումներ տալը և դրանք դրժելը վարչապետի աթոռը զավթած անձի համար սովորական երևույթ են:
Վաղը ԱԺ-ում քննարկվելու է բաժակաճառերի ժողովածու հիշեցնող 102 էջանոց կառավարության ծրագիրը, որի ներկայացումը համեմվելու է պոպուլիզմի նոր չափաբաժնով։ վստահաբար հնչելու են նաև խոստումներ, որոնք ի սկզբանե անիրատեսական են։
2020թ. նոյեմբերի 18-ին ներկայացվել էր 15 կետանոց ճանապարհային քարտեզ, որը միտված էր Արցախյան 44-օրյա պատերազմում պարտությունից հետո ստեղծված ճգնաժամային իրավիճակը հաղթահարելուն և որի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը պետք է ներկայացվեր հունիսին։
«2021-ի հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքն ու արձագանքը հաշվի առնելով՝ որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»,- Ֆեյսբուքում գրել էր պատերազմը խայտառակաբար տանուլ տված «Գերագույն հրամանատարը»՝ խոստանալով նշված միջոցառումների իրագործումը դնել «անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերի վրա»:
Որևէ հաշվետվություն, բնականաբար, մինչև այսօր չի ներկայացվել և այս իրողության պայմաններում վաղը ներկայացվելու է կառավարության տխրահռչակ ծրագիրը, որտեղ էական տեղ է հատկացվել Թուրքիայի հետ հարաբերությունների կայունացմանը։
«անշրջելի ինստիտուցիոնալ ռելսերը» Սև լճի իրավիճակն էր, Հայաստանի սուվերեն տարածք ներթափանցած ԱԹՍ-ները թե պատգամավորների հավելյալ ծախսերը 200 հազարով ավելացնելը՝ դեռ պարզ չէ․․․»: