Հովիկ Չարխչյանի էջից.
«Ասում են` Հայաստանի լեռներից մեկի գագաթին (Գառնի գյուղի շրջակայքում) մի հինավուրց քար կա, որի վրա փորագրված է. «Ես նայում եմ գանձին, գանձը նայում է ինձ»: Հնագետներից շատերին ծանոթ է այդ վայրը, իսկ գանձախույզները դարեր շարունակ փորձել են գտնել թաքցված հարստությունը` կողմնորոշիչ ունենալով առեղծվածային գրությունը:
Տեղեկութուններ չկան այն մասին, թե որևէ մեկին դա հաջողել է, բաց ես կարծում եմ, որ ինքս արդեն գիտեմ հեքիաթային գանձի գաղտնիքը:
«Ես նայում եմ գանձին, գանձը նայում է ինձ»: Քարը նայում է մեր երկրին, երկիրը նայում է քարին: Ավելի մեծ գանձ չկա»: