Այսօր ԱԺ-ում ականատես եղանք իշխանության և ընդդիմադիր գործիչների միջև հերթական միջադեպին, որի ընթացքում կրկին ծեծկռտուք է եղել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ իշխանական պատգամավորներից իր խուլիգանական վարքագծով հատկապես աչքի ընկավ Վահագն Ալեքսանյանը, որը հայտնի էր դարձել պատգամավորներին ուսապարկերի հետ համեմատությամբ։
Մամուլում արդեն իսկ տարածվել են տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես է Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչ Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ հայհոյանքներ հնչեցնում, ապա՝ ոտքով հարվածում։
Ընդ որում՝ այն բանից հետո, երբ Ալեքսանյանը հարվածեց Հակոբյանին, նրան միացան նաև իշխանական մյուս պատգամավորները, ինչից հետո կրկին ծեծկռտուք սկսվեց, որի հետևանքով վնասվածքներ են ստացել նաև Արթուր Ղազինյանը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Նազարյանը։