Առցանց կարող եք ստուգել Ձեր ավտոմեքենայի տեխզննման ժամկետը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Առցանց կարող եք ստուգել Ձեր ավտոմեքենայի տեխզննման ժամկետը

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ազգային ժողովը հունվարի 20-ին ընդունել է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրված օրենքների նախագծերի փաթեթը, որն ուժի մեջ է մտել օգոստոսի 16-ին:

Իրավաբան․net-ը հայտնում է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից արդեն գործարկվել է տեխզննման ժամկետի ստուգման համար նախատեսված կայքը։

Գրելով Ձեր տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը, դուք կտեսնեք՝

  1. Մակնիշը,
  2. Վերջին տեխզննումը,
  3. Հաջորդ տեխզննումը։

Եթե տեխզննման ժամկետն անցած լինի, ապա այն կտեսնեք աջ անկյունում՝ կարմիր դաշտում։

Իսկ եթե այն ժամկետի մեջ է՝ ծանուցում ստանալու հնարավորություն։

Ձեր ավտոմեքենայի տեխզննման ժամեկտը ստուգելու համար անցեք այստեղ։

————————

Հավելենք, որ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունն իրականացվում է հետևյալ պարբերականությամբ.

1) տրանսպորտային միջոցների առաջին տեխնիկական զննությունն իրականացվում է թողարկմանը հաջորդող չորրորդ տարում.

2) թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավել ներառյալ 10 տարվա արտադրության թեթեւ մարդատար տաքսի ավտոմոբիլներ, տրոլեյբուսներ, ավտոբուսներ, վտանգավոր բեռներ փոխադրելու համար նախատեսված մասնագիտացված տրանսպորտային միջոցներ եւ դրանց կցորդներ (կիսակցորդներ)` տարին մեկ անգամ, 10-ից ավել տարվա արտադրության դեպքում` 6 ամիսը մեկ անգամ.

3) թողարկման տարեթվից հաշված` 4-ից ավել, ներառյալ 10 տարվա արտադրության թեթեւ մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղեւորի մինչեւ 8 նստատեղ ունեցող բեռնաուղեւորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ (կիսակցորդներ), մոտոցիկլներ (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)`  երկու տարին մեկ անգամ.

4) թողարկման տարեթվից հաշված` 10-ից ավել տարվա արտադրության թեթեւ մարդատար ավտոմոբիլներ, բեռնատար տրանսպորտային միջոցներ, ուղեւորի մինչեւ 8 նստատեղ ունեցող բեռնաուղեւորատար տրանսպորտային միջոցներ, կցորդներ  (կիսակցորդներ), մոտոցիկլներ (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված տրանսպորտային միջոցների)` տարին մեկ անգամ.

5) թողարկման տարեթվից հաշված 4-ից ավել տարվա արտադրության նոր ներմուծված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննության են ներկայացվում նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը.

6) տրանսպորտային միջոցը տեխնիկական զննության պետք է ներկայացվի մինչեւ նախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված արատորոշման քարտին նշված ամսվա վերջին օրը:

Իսկ պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգին ծանոթացեք այստեղ։

Իրավաբան.net