«Արժանապատիվ տղերքով բազմապատկեցիք Եռաբլուրը, թուլամորթներին կարգեցիք ձեզ թագավոր». Տիգրան Հարությունյան
Advertisement 1000 x 90

«Արժանապատիվ տղերքով բազմապատկեցիք Եռաբլուրը, թուլամորթներին կարգեցիք ձեզ թագավոր». Տիգրան Հարությունյան

Տիգրան Հարությունյանի ֆեյսբուքյան էջից.

«Երկիր հայրենին արնաքամ է լինում, իսկ բուժող չկա։ Արանքամ է լինում, որովհետև այստեղ, այս սուրբ հողում հաղթեցին հայի ներսի թույնը, տականքը, իսկ մենք մեր հանրային վարքով օգնեցինք այդ հաղթանակի կայացմանը։

Մենք չունենք ապրելու իրավունք, որովհետև մենք մարսեցինք սրբության սրբոցի` ծննդատան խոցումը:

Մենք սպանեցինք հաց բերողին, իսկ էսօր Շուռնուխ ու Որոտան հաց տանող չկա։ Էն 107 հոգանոց աղբակույտից ո՞ր մեկը կտանի։

Առանց որեւէ պաշտոնական փաստաթղթի առկայության թուրքը նստած ա մեր արյունատար անոթի վրա։ Ու եթե մենք չենք խփում` ստրկացումը գերադասելով արժանապատիվ մեռնելուց, ուրեմ իրավունք չունենք ապրելու։

Արժանապատիվ տղերքով բազմապատկեցիք Եռաբլուրը, թուլամորթներին կարգեցիք ձեզ թագավոր»։



Նման նյութեր