«Փաստորեն ադրբեջանցիներին կարելի է զավթել մեր ճանապարհները, իսկ հայրենի ընդդիմադիրներին ճանապարհ փակել նույնիսկ չի կարելի». Բաբկեն Հարությունյան
Advertisement 1000 x 90

«Փաստորեն ադրբեջանցիներին կարելի է զավթել մեր ճանապարհները, իսկ հայրենի ընդդիմադիրներին ճանապարհ փակել նույնիսկ չի կարելի». Բաբկեն Հարությունյան

Բաբկեն Հարությունյանի էջից. «Ըստ ՔՊ-ի` երկրում միայն իրենք ու իրենց ընտրողները պետք է որոշում կայացնեն, տեր լինեն, քանի որ իրենք իշխանություն են։

Ճիշտ ժամանակն է տեր լինելու, դե տեսեք ինչ եք անում, ճանապարհի բացելու հարցը լուծեք։

Էն ՊՆ նախարարն էլ մի քանի օր առաջ թշնամուն սատկացնելու հրաման էր տվել, բանակը չի կատարե՞լ հրամանը, թե՞…

Ի դեպ` երբ ամիսներ առաջ մենք խաղաղ ակցիաներ էինք անում և մի կես ժամով քաղաքում ճանապարհ փակում, այն ժամանակ գրեթե ողջ ուժային համակարգը արագորեն մեզ բերման էր ենթարկում և քրեական գործեր հարուցում, տուժ ու տուգանքի ենթարկում, իսկ երբ ադրբեջանցիներն են զավթել ռազմավարական նշանակության ճանապարհը` ուժային համակարգը ոչինչ չի ձեռնարկում կամ ավելի ճիշտ` զբաղված է ԱԺ ՔՊ-ական պատգամավորներին սպասարկելով։

Փաստորեն ադրբեջանցիներին կարելի է զավթել մեր ճանապարհները, իսկ հայրենի ընդդիմադիրներին ճանապարհ փակել նույնիսկ չի կարելի»։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo/?fbid=4840461599331541&set=a.227003134010767

 



Նման նյութեր