2-րդ օրն է` ադրբեջանական զինված ուժերը փակել են Գորիսից Կապան տանող ՀՀ միջպետական ճանապարհը, ինչի արդյունքում մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել է մի քանի գյուղ՝ Գորիսի Որոտանը, Շուռնուխը, Բարձրավանը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը:
Ռուս խաղաղապահներն են այդ գյուղեր իրենց մեքենաներով հաց ու սննդամթերք տանում:
Երեկ Ալիեւը հայտարարում է, որ Հայաստանը այլեւս ինքնիշխան պետություն չի եւ ի վիճակի չի ապահովել սեփական սահմանների անվտանգությունը։ Ալիեւին, բնականաբար, որեւէ մեկը չպատասխանեց՝ երեւի թե համաձայն լինելով վերջինիս հետ։
Այս պահին ողջ ծանրաբեռնվածությունն ընկած է Սյունիքի Տաթև-Կապան ճանապարհի վրա եւ Իրանից-Հայաստան, Հայաստանից-Իրան
բեռնափոխադրողները այլեւս պիտի անցնեն Տաթեւի ոլորաններով, ինչը շատ դեպքերում ուղղակի հնարավոր չէ։
Ադրբեջանը, փաստորեն, նախօրեին սարքած սադրանքով, կտրել է Հայաստան-Իրան հիմնական մայրուղին ու դա որեւէ մեկին հետաքրքիր չէ։
Սյունիքը դադնաղ կտրվում է, մի քանի գյուղերում արդեն հումանիտար աղետ է՝ հացը ռուս խաղաղապահներն են բերում, Հայաստանի հիմնական ճանապարհային զարկերակներից մեկը «գերեվարված է» ու մենք բոլորս խաղաղ նայում ենք պետության վախճանին։
Նաիրա Զոհրաբյանի էջից