«Հիմա թող զգան, թե ինչքան խեղճ ու ողորմելի են իրենք, որ կարող են միայն Հայաստանի Հանրապետության անպաշտպան ու անզեն քաղաքացիների վրա ուժ բանացնեն». Էդգար Ղազարյան
Advertisement 1000 x 90

«Հիմա թող զգան, թե ինչքան խեղճ ու ողորմելի են իրենք, որ կարող են միայն Հայաստանի Հանրապետության անպաշտպան ու անզեն քաղաքացիների վրա ուժ բանացնեն». Էդգար Ղազարյան

Էդգար Ղազարյանի էջից.

Երբ Սյունիքում ադրբեջանցիներին իրենց սահմանին մոտեցնողի հանդեպ մարդիկ իրենց արդար ցասումն էին արտահայտում, փակում այդ ամենի հեղինակի ճանապարհը և Սյունյաց ողջույններ հղում դավաճանին, նույն օրը Սյունիքի մարզպետարանում շտապ կարգով վարչապետի մասնակցությամբ տեղի ունեցավ հատուկ խորհրդակցություն, որին մասնակցելու համար անհապաղ Սյունիք հրավիրվեցին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենը և ՀՀ ոստիկանության պետը։ Խորհրդակցությանը ներկա էին Զինված ուժերի զորամիավորումների հրամանատարներ, մարզի դատախազը, Քննչական կոմիտեի մարզային վարչության պետը, այլ ուժայիններ։

Այդ օրը գիշերն իրավապաշտպաններն իրականացրել են զանգվածային ձերբակալություններ, հարուցեցին տասնյակ քրեական գործեր, ներկայացրեցին կալանքի միջնորդություններ և այլն։

Երկու օր Սյունիքում միջպետական ճանապարհը փակ է ադրբեջանցիների կողմից: Մարզպետարանում վարչապետը խորհրդակցություն չի անցկացնում, ոչ մեկին հանձնարարություն չի տալիս, ոչ մի ուժային կառույցի ներկայացուցիչ որևէ գործողություն չի կատարում: Նրանք, հավանաբար, անգամ վախենում են Սյունիք գնալ: Նրանք իրենք այլևս Գորիսից Կապան չեն կարող գնալ: Հիմա թող զգան, թե ինչքան խեղճ ու ողորմելի են իրենք, որ կարող են միայն Հայաստանի Հանրապետության անպաշտպան ու անզեն քաղաքացիների վրա ուժ բանացնեն: Այն քաղաքացիների, ովքեր պայքարում էին իրենց այդ վիճակի մեջ չհայտնելու համար: Այդ մարմինները Հայաստանի բոլոր քաղաքացիներից կարող են միայն մեկին պաշտպանել ու նրանից էլ ստանալ խաղալիքի արժեք չունեցող գեներալական ու այլ կոչումներ, մեդալներ ու այլ պարգևներ: Ու դեռ պարզ չի, թե երբ պիտի գիտակցեն, թե հանուն ում և հանուն ինչի են դա անում, ինչու են մասնակցում պետությունը կործանելու աղետաբեր գործին:

Ափսոս էր մեր երկիրը։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo/?fbid=1160469034476565&set=a.113569129166566

 



Նման նյութեր