Այս ամենը նշանակում է, որ սարսափելի իրադարձություններ են սպասվում Հայաստանի համար. Արեգնազ Մանուկյան
Advertisement 1000 x 90

Այս ամենը նշանակում է, որ սարսափելի իրադարձություններ են սպասվում Հայաստանի համար. Արեգնազ Մանուկյան

ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը գրում է.

Նիկոլ Փաշինյանի չարագույժ հայտարարության մասին

Գորիս-Կապան ռազմավարական ճանապարհահատվածը շարունակում է փակ մնալ։ Շրջափակման մեջ են հայտնվել այդ հատվածի հայկական գյուղերը։

Շատ խորհրդանշական է, որ այս ամենը տեղի է ունենում «Խաղաղության դարաշրջանի» մասին ճամարտակումների ֆոնին։

Դատելով տեղեկատվական հոսքերից՝ այս ամենը դեռ ծաղիկներն են։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Թուրքիայից դրական ազդակներ է ստացել ու դրանք գնահատելուց հետո դրականով կպատասխանի։

Փաստորեն Ադրբեջանն ու Թուրքիան մտրակի ու բլիթի քաղաքականություն են վարում Հայաստանի նկատմամբ։ Ադրբեջանը ճանապարհ է փակում (ի դեպ, նիկոլենք էլ ճանապարհ փակելով Հայաստանը գրավեցին), Թուրքիան՝ դրական ազդակ հղում։

Այս ամենը նշանակում է, որ սարսափելի իրադարձություններ են սպասվում Հայաստանի համար, քանզի 2020-ի սեպտեմբերի 27-ից առաջ էլ նույն Նիկոլ Փաշինյանը խոսում էր Ադրբեջանից եկող դրական ազդակների մասին, կառուցողական որակում Իլհամ Ալիևի վարքագիծն ու խոսում Ադրբեջանի ժողովրդին բավարարելու իր պատրաստակամության մասին…

 



Նման նյութեր