Բազմիցս ասել եմ, նորից կասեմ. այս քաղաքական ուժի նպատակն է ավերել ամեն ինչ, չթողնել ոչ մի հեղինակություն ոչ մի բնագավառում՝ բանակ, եկեղեցի, կրթություն, սպորտ, մշակույթ, արվեստ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:
«Հեղինակազրկում են բոլոր պետական ինստիտուտները: Ինչպե՞ս կարելի է դուրս գալ և ԱԺ ամբիոնից ի լուր աշխարհի մերկապարանոց ինչ ասես ասել ՀՀ նախագահներին:
Ըստ նրանց` ստացվում է՝ մենք վերջի 30 տարին պատմություն չենք ունեցել:
Ինչքան կարելի է չսիրել պետությունը և այնքան սիրել իշխանությունը, որ այսպես ամեն ինչ քանդես, խայտառակես:
Թաշնամուն էլ գործ չեք թողել անելու, նրանք ուղղակի կարող են մեր պետական պաշտոնյաներին ցիտել:
Չգիտեմ ոնց եք էս ամենի տակից դուրս գալու: Հուսամ շատ քիչ մնաց…»,- գրել է Ջուլֆալակյանը: