Սենատոր Ռոբերտ Քենեդիի մարդասպանին կարող են վաղաժամկետ ազատ արձակել
Advertisement 1000 x 90

Սենատոր Ռոբերտ Քենեդիի մարդասպանին կարող են վաղաժամկետ ազատ արձակել

1968 թվականին ամերիկացի սենատոր Ռոբերտ Քենեդիի սպանության համար դատապարտված Սերհան Սերհանը կարող է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել: Այս մասին հայտնում է CNN-ը։

Քենեդիի որդիները՝ Ռոբերտ կրտսերը և Դուգլասը, աջակցություն են հայտնել 77-ամյա տղամարդու պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշմանը։

«Ես այսօր իմ առջև տեսնում եմ մի մարդու, ով արժանի է կարեկցանքի և սիրո», – ասել է Դուգլաս Քենեդին:

Սպանության համար դատապարտված Սերհան Սերհանը 53 տարի անցկացրել է բանտում: Նա վաղաժամ ազատ արձակման համար դիմել է 16 անգամ։

Ռոբերտ Քենեդին սպանվել է 1968 թվականի հունիսի 5 -ին՝ Լոս Անջելեսի արվարձանում ելույթի ժամանակ։

shantnews.am



Նման նյութեր