Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում
Advertisement 1000 x 90

Մահվան ելքով վրաերթ Կոտայքի մարզում

Oգոստոսի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Զովունի գյուղից դեպի Քանաքեռավան տանող ճանապարհի ոլորանապտույտ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ում թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը, ով երիտասարդ տղա է, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ավելի ուշ «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին տեղեկություն է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։