
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է կորոնավարակով պայմանավորված վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցում:
Այսօր Տեսչական մարմնի մասնագետների թիրախում մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի խոշոր սուպերմարկետներն էին:
Դիտարկված խանութներում խախտումներ չեն հայտնաբերվել։
Ստուգայցերը շարունակվելու են:
Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
shantnews.am