
Ծանր հիվանդությունից հետո այսօր վախճանվել է հայտնի լրագրող Կարմեն Դավթյանը: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Կարմենը այլևս մեզ հետ չէ…Երկար պայքարում էր կյանքի համար, սակայն րոպե անգամ չէր մոռանում Արցախի, երկրի ու մեզ պատուհասած աղետի մասին: Ազնիվ էր, խորը, խելացի, ինքնատիպ և աստվածասեր…Կարոտելու ենք, հիշելու ենք և աղոթելու ենք քո հոգու հանգստության և փրկության համար: Ննջիր խաղաղությամբ, իմ սիրելի ընկեր…»,–գրել է Աշոտյանը։