Վահան Բաբայի գրառումներից.
59 պատգամավոր,որոնք կապիտուլյանտին բերեցին իշխանության
2018թվականի վերաբերյալ հաճախ տրվող հարցերից է, թե ո՞վ բերեց կապիտուլյանտին իշխանության: Շատերը դրանում մեղադրում են Սերժ Սարգսյանին, բայց եկեք նայենք փաստերը:
Փողոցային շարժմանը զուգահեռ, երբ կաթվածահար էր ամբողջ երկիրը և արյունահեղությունից խուսափելու համար ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հեռացավ իշխանությունից,երկրի ղեկավարի պաշտոնակատար թողնելով Կարեն Կարապետյանին և դեռ մեծամասնություն ունեցող խորհրդարանին մարդիկ դեռ կարող էին փրկել վիճակը և թույլ չտալ,որ նախկին լրագրողը զավթեր երկրի գործադիր իշխանությունը: Դա չարվեց և դա փաստ է:
Շատ «հավատարիմ» և «պետականամետ» գործիչներ մեկ օրում թռան և իրենց հռչակեցին իբր «ժողովրդի»կողքին են(հեշտ է չէ՞ նման ձևակերպումով խուսափել անձնական պատասխանատվությունից) ու մենակ թողեցին մեր երկիրը ապագա կապիտուլյանտների ոհմակին:
Եղան մարդիկ,ովքեր առաջին օրվանից զգուշացրեցին այս գալիք չարիքի մասին և մինչև այսօր կանգնած մնացին Սերժ Սարգսյանի կողքին և ապացուցեցին,որ իրենք իրոք սկզբունքային և հայրենասեր մարդ են,այլ ոչ թե օրվա կուրսով և պետպատվերով շարժվող նողկալի կենդանի:
Իսկ պատմությունը մեզ հուշում է,որ 2018թ Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում ձայների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ Հայաստանի 16-րդ վարչապետ ընտրվեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Նրա օգտին քվեարկեցին «Ելք», «Ծառուկյան» և «Դաշնակցություն» խմբակցությունները և 13 պատգամավոր Հանրապետական խմբակցությունից
ՀՀԿ-ից Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին այն մարդիկ ովքեր այսօր որևէ աղերս չունեն ՀՀԿ-ի հետ հիմնականում գործարար պատգամավորները Արտակ Սարգսյանը, Սամվել Ալեքսանյանը, ,գեներալները՝ Մանվել Գրիգորյան, Սեդրակ Սարոյան, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը, նաև Շիրակ Թորոսյանը և Ֆելիքս Ցոլակյանը: Վերջինն այն միակ հանրապետականն էր, որը Փաշինյանի թեկնածությանը կողմ է քվեարկել նաև մայիսի 1-ին:Գտեք 59 նախկին պատգամավորի անունները և հերթով իրենց հարցրեք,ինչու կապիտուլյանտին բերեցիք իշխանության:
Ահա այն առեղծվածային հարցի պատասխաը,թե ով բերեց կապիտուլյանտին իշխանության,սա է մնալու պատմության մեջ սա է միակ փաստը:
Շարունակելի…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahan.babayan.7/posts/4285007458241630