Մեղադրանքների հետ համաձայն չեմ, դրանք նույնիսկ ծիծաղելի են։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանը։
«Այն անձնակազմը, այն զինծառայողները, պահեստազորայիններից կազմված այն ստորաբաժանումը, որը պատերազմի ընթացքում ինձ հետ միասին քայլել է մարտադաշտով, կատարել վերադասի կողմից տրված խնդիրներն՝ անվերապահորեն։ Բոլորն ինձ ճանաչում են և գիտեն, որ ես այն սպան չեմ, որ զինվորին մարտադաշտում մենակ թողնեմ»,- նշեց Ղազարյանը։
Փոխգնդապետը պատմեց, որ դեկտեմբերի 9-ից սկսած Հին Թաղերի և Խծաբերդի տարածքում հակառակորդի կողմից մեծաքանակ ուժերով տեղաբաշխումներ է կատարել, որի վերաբերյալ վերադաս հրամանատարությանը բջջային կապով տեղեկացրել է։ Դեկտեմբերի 11-ին տեղեկություն է ստացել, որ իրենցից ձախ հատվածում հակառակորդի կողմից տեղի է ունեցել բացահայտ հարձակում, ունեցել են վիրավորներ, փորձել են վիրավորներին բուժօգնություն ցուցաբերել, սակայն տեղանքը բարձր էր, հնարավորություն չի եղել ավտոմեքենայով բարձրանալ, բարձրացել են ոտքով, իսկ դեկտեմբերի 11-ի հարձակումից հետո, ձախ թևի անձնակազմը և իրենք՝ Խծաբերդից՝ իրենց ստորաբաժանման վերադաս հրամանատարության և ռուս խաղաղապահների կողմից տարհանվել են։
Մանրամասները՝ տեսանյութում