Մինչ Նիկոլ Անհողը թուրքերի հետ խաղաղություն է քարոզում, Ալիևը հայերին անվանում է “դև” և “ատելի թշնամի”
Շուշիում գտնվող Ադրբեջանի բռնապետը մասնակցել է հինգ աստղանի հյուրանոցի հիմնարկեքին, որի ժամանակ հայտարարել է, որ այդ տեղում ատելի թշնամին, այսինքն հայերը, կառուցում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի շենքը, որը նա անվանել է դևի որջ և որը նա ոչնչացրել է…
Սա այն Ալիևին է, որի հետ նրա դեմ ծնկած և կապիտուլյացիոն ակտը ստորագրած Նիկոլն առաջարկում է հայերին նորմալ հարաբերություններ հաստատել և հարևանություն անել…
Նիկոլ Անհողը շատ լավ հասկանում է, որ իր առաջարկած թեզերն ուղղակի անհետաքրքիր են Բաքվում և քանի որ այդ թեզերի հասցեատերերից մեկն՝ ադրբեջանցիները, ուղղակի ցանկություն չունեն նորմալ հարաբերություններ հաստատել հայերի հետ, ավելին, Իլհամն առիթը բաց չի թողնում, որպեսզի ծաղրի և վիրավորի հայերին, ապա Նիկոլի խաղաղասիրությունն ավելի շատ դիտվում են որպես քծնանք, վախկոտություն և նվաստացում Բաքվի առաջ…
Նիկոլի՝ թուրքերին ուղղված խաղաղասիրական կոչերը Բաքվում և Անկարայում դիտվում են որպես հայերի կողմից “ինքնագոլ”, որը երբեք դրական արձագանքի չի արժանանա…
Որքան Նիկոլ Անհողը շատ է խոսում թուրքերի հետ լավ հարաբերություններ հաստատելու մասին, այնքան թուրքերն ավելի շատ նախապայմաններ են դնում նրա առաջ այդ հարաբերությունները հաստատելու պահով…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan.71/posts/963534901158189