Մեր Երկիրն աստիճանաբար Հայրենիքից վեր է ածվում անտեր ու անապագա տարածքի. Սենոր Հասրաթյան
Advertisement 1000 x 90

Մեր Երկիրն աստիճանաբար Հայրենիքից վեր է ածվում անտեր ու անապագա տարածքի. Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանի էջից.

Տպավորություն ունեմ, որ մեր Երկիրն աստիճանաբար Հայրենիքից վեր է ածվում անտեր ու անապագա տարածքի… Եվ այդ աղետը, որի շարժիչ ուժն է ազգային արժեքներից օտարված և իրեն աշխարհաքաղաքացի համարող ճարպիկ հայը, տեղի է ունենում արագ ու այլևս անթաքույց, իր հետևից տանելով այսրոպեական շահի գերի և ազգային հպարտության զգացումից զուրկ հարյուր հազարավոր չմտածող մահկանացուների… Այդ զանգվածի միակ երազանքն ու նպատակը ինչ-որ բան սեփական լափամանում ունենալն է և ցանկացած գնով կուշտ ու խաղաղ ապրելը, անգամ, եթե դա իրականություն է դառնում Հայրենիքը կորցնելու ճանապարհով… Սա այն աղետն է, որի մեջ մեր պատմության ընթացքում հայտնվել ենք քանիցս և ամեն անգամ ոչ թե օտաների (թշնամիների) խելոքության, այլ հենց մեր կատարած հիմարությունների արդյունքում… Իսկ այդ հիմարությունների դրդապատճառը, ինչպես միշտ, եղել է հային գայթակղող նեղանձնական ու այսրոպեական շահը…