Ֆիլիպ Կիրկորովը Ջենիֆեր Լոպեսի հետ լուսանկարվել է Dolce & Gabbana-ի ցուցադրության ժամանակ
Advertisement 1000 x 90

Ֆիլիպ Կիրկորովը Ջենիֆեր Լոպեսի հետ լուսանկարվել է Dolce & Gabbana-ի ցուցադրության ժամանակ

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովն այցելել է Վենետիկում կայացած Dolce&Gabbana Alta Moda նորաձեւության տան նոր հավաքածուի ցուցադրությունը: Երգիչն Instagram-ում հրապարակել է լուսանկար, որտեղ պատկերված է Ջենիֆեր Լոպեսի հետ։

«Չաո, գեղեցկուհի Ջենիֆեր Լոպես։ Մենք նորաձեւ մարդասպաններ ենք։ Շարունակելի…»,  – լուսանկարն անգլերեն լեզվով մակագրել է փոփ-թագավորը։

Լուսանկարից իրենց հիացմունքը են թաքցրել ոչ միայն Կիրկորովի բաժանորդները, այլեւ երգչի ընկերները: Հրապարակման տակ մեկնաբանություններ են թողել Օլյա Պոլյակովը, Անի Լորակը, Դավան, Էրիկ Հերցեգը։

Միջոցառմանը ներկա են եղել նաեւ սուպերմոդել Հայդի Քլումը, դերասանուհիներ Մոնիկա Բելուչին եւ Հելեն Միրենը, արքայադուստր Դիանայի զարմուհին՝ Քիթի Սփենսերը:

news.am