НТВ հեռուստաալիքի «Ты не поверишь!» հաղորդման նոր եթերում ռուսական շոուբիզի գլխավոր աստղային նյուսմեյքերներից մեկը՝ Ֆիլիպ Կիրկորովը, կիսվել է իր կյանքի վերջին հետաքրքիր պատմություններով։
Գլխավոր իրադարձությունը Կրետե կղզում շքեղ վիլլա ձեռք բերելն է, որը ռուսական փոփ-բեմի արքայի համար արժեցել է 10 մլն եվրո: Իսկ դա, այսօրվա փոխարժեքով կազմում է 870 մլն ռուբլի։
Կիրկորովի խոսքով՝ նման վայրերում իրենց հանգիստն են վայելում Լեդի Գագան, Ջենիֆեր Լոպեսը, Շարլիզ Թերոնը եւ Անի Լորակը:
«Ես որոշեցի, որ ժամանակն է գնել վիլլա։ Այնտեղ շատ են ննջարանները, մեծ ննջասենյակներն ու ցնցուղները», – նշել է երգիչը։
news.am