Արցախի յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի համար 1 հայ է զոհվել, Արցախի ամեն մի քառակուսի կիլոմետր հող հայի արյամբ է ներծծված
Advertisement 1000 x 90

Արցախի յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի համար 1 հայ է զոհվել, Արցախի ամեն մի քառակուսի կիլոմետր հող հայի արյամբ է ներծծված

Արցախի արդեն նախկին տարածքը 11.458 կմ² էր։ Արցախյան առաջին պատերազմում զոհվածների ընդհանուր թիվը (խաղաղ բնակչությունն էլ հետը) շուրջ 6500 է։ Ապրիլյանինը՝ մինչև 75 զոհ։ Այս պատերազմում՝ շուրջ 5000։ Միասին հաշված՝ 11.575։

Ինձ համար սա նշանակում է, որ 1988-ից մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը, Արցախի յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի համար 1 հայ է զոհվել։ Սա նշանակում է, որ Արցախի ամեն մի քառակուսի կիլոմետր հող հայի արյամբ է ներծծված։

Դե հիմա գնացեք ու էս գիտակցումով փորձեք ուրանալ Արցախը։

Արամ Գևորգյանի էջից



Նման նյութեր