Այսօր, գիտելիքի օրվա այս գերկարևոր խորհրդով ցանկանում եմ, որ ի վերջո գա այն ժամանակը, երբ Հայաստանը կհզորանա հայերի շնորհիվ
Advertisement 1000 x 90

Այսօր, գիտելիքի օրվա այս գերկարևոր խորհրդով ցանկանում եմ, որ ի վերջո գա այն ժամանակը, երբ Հայաստանը կհզորանա հայերի շնորհիվ

Արտակ Զաքարյանի էջից.

Այսօր Հայաստանում, հարյուր հազարավոր երեխաներ, պատանիներ և երիտասարդներ, սովորականից ավելի վաղ արթնացել են, կոկիկ հագնվել և ուղևորվել դեպի հարազատ դպրոց կամ ԲՈւՀ։

Թվում է, թե ընդամենը դասերը վերսկսելու օր է։

Ինձ համար գիտելիքի տոնը՝ Հայրենիքի լինելիության, պետության զարգացման, հանրային բարօրության, երջանիկ և անվտանգ ապագայի, հայեցիության, դաստիարակված քաղաքացու, արժանապատիվ Հայի, պատվախնդիր անհատի, առողջ հասարակության տոն է։

Չէ՞ որ մեր բոլորիս նպատակը կրթված, գիտակից, դաստիարակված և հայեցի սերունդ-հասարակություն ունենալն է։

Ինչպիսին որ քաղաքացին է՝ այնպիսին էլ նրա երկիրն է։ Գերմանիան հզոր է ոչ թե իր ղեկավարների, այլ գերմանացիների շնորհիվ։ Իսրայելը՝ հրեաների շնորհիվ, Ճապոնիան՝ ճապոնացիների։

Այսօր, գիտելիքի օրվա այս գերկարևոր խորհրդով ցանկանում եմ, որ ի վերջո գա այն ժամանակը, երբ Հայաստանը կհզորանա հայերի շնորհիվ։ Ցանկանում եմ, որ Հայաստանում չլինեն դավաճան նիկոլներին նոր Քրիստոս հռչակող հետամնաց շերտեր, չլինեն անգրագիտության շնորհիվ սեփական Հայրենիքը չճանաչող, և թուրքական իշխանություն (ՔՊ) Հայաստանում հանդուրժող խմբեր։

Չեմ ցանկանում քաղաքականացնել օրվա խորհուրդը։

Մեր աշակերտներին, ուսանողներին և կուրսանտներին բարի ճանապարհ դեպի մարդկության ամենաթանկ ձեռքբերումը՝ դեպի գիտելիքներ։

Շնորհավոր ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1։

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo?fbid=10225990268566972&set=a.10202868582459270

 



Նման նյութեր