Սենոր Հասրաթյանի ֆեյբուքյան էջից.
«Դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ արցախահայության հետ, եթե 1991թ. ապրիլին տեղի ունեցած «Օղակ» օպերացիայից հետո, ի հեճուկս թշնամու, նույն թվականի սեպտեմբերին մեր ժողովուրդը չհռչակեր Արցախի անկախությունը կամ դրանից ընդամենը մեկ տարի անց՝ 1992-ի ամառային լայնածավալ նահանջից հետո, երբ հակառակորդը բռնազվթվել էր նորաստեղծ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը, ոչ թե վերակազմակերպեր կուռ պաշտպանություն, այլ ընկնելով հուսահատության մեջ, իր ապագան կապեր այլոց ողորմածության հետ… Բայց ի պատիվ մեզ, երկու դեպքում էլ ՀԱՅԸ, հուսալքվելու փոխարեն գոտեպնդվեց և հասավ ցանկալի արդյունքի…
Երեկ, երբ Արցախը նշում էր իր անկախության 30-րդ տարդարձը, ես շրջում էի Ստեփանակերտի հյուրընկալ ու գողտրիկ փողոցներով և, մեծ արհավիրքից հետո, փորձում մեր ժողովրդի աչքերում որոնել ապրելու և արարելու կամք: Հակառակ իմ ցանկության, մարդկանց հայացքներում իշխողն անթաքույց անտարբերությունն էր և ինչ-որ տեղ նաև՝ անորոշությունից ծնված հուսահատությունը: Հիմնական հարցը, որ տանջում ինձ էր, հետևյալն էր՝ արդյո՞ք հնարավոր չէր օրն այնպես կազմակերպել, որ վիրավոր Արցախում գոնե մի քանի ժամով նորից վերակենդանանար մեր ժողովրդի միասնականության երբեմնի հզոր ոգին… Չէ՞ որ մեծ գործերը նաև փոքր քայլերից են սկսվում…»:
ենօռ