Արցախի կառավարության որոշմամբ` Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների նպաստառու երեխաներին 30 000 դրամ միանվագ օգնություն կտրմադրվի։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Միաժամանակ, տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախի կառավարության մեկ այլ որոշման համաձայն` սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ մի շարք անձանց միանվագ դրամական օգնության կտրամադրվի։
Մասնավորապես, օգնությունը կտրամադրվի հաշմանդամ զինծառայողներին, զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հետմահու «Մարտական խաչ» 1-ին և (կամ) 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների անդամներին, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, պատերազմի հաշմանդամներին, հաշմանդամներին հավասարեցված անձանց, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների, ինչպես նաև պարգևատրվածների ընտանիքի անդամներին։
Օգնություն կտրամադրվի նաև ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանին և 1991-ի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված Լեռնայի Ղարաբաղի մարզային խորհրդի և Շահումյանի շրջանային խորհրդի միացյալ նիստին մասնակցած պատգամավորներին։
Օգնությունները վճարվում են «Արցախբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի միջոցով։ Դրամական օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։