Ինչու հեղաշրջումից հետո Վանո Սիրադեղյանը չվերադարձավ Հայաստան
Advertisement 1000 x 90

Ինչու հեղաշրջումից հետո Վանո Սիրադեղյանը չվերադարձավ Հայաստան

Ինչու հեղաշրջումից հետո Վանո Սիրադեղյանը չվերադարձավ Հայաստան

Քիչ առաջ հայտնի գրող և հրապարակախոս ընկերս հարցրեց, թե ինչու Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստան չվերադարձավ Վանո Սիրադեղյանը, գուցե նա մահացել է, և մենք տեղյակ չենք: Ես այդ հարցի ճշգրիտ պատասխանը չունեմ, բայց հեղաշրջումից հետո սպասում էի, որ Սիրադեղյանը վերջապես Հայաստան կվերադառնար: 2018-ի վերջերին Սիրադեղյանի ողջության մասին հարցրեցի նրա հետ անմիջական կապ ունեցող մարդու, ով ասաց, թե նա մի քանի ծանր վիրահատություն է տարել, և հիմա ապաքինվում է: Չեմ կարծում թե նա ողջ չլինի, որովհետև մահվան բոթը ամենաարագն է տարածվում, և դա չէին թաքցնի:

Ես իսկապես մտածում էի, որ Սիրադեղյանին Հայաստան վերադարձնելը պետք է լիներ վարչապետ Փաշինյանի առաջին գործը. ի վերջո Նիկոլ Փաշինյանի որպես խմբագիր ճակատագրի կերտման գործում նա հսկայական ավանդ ունի. նրա նախաձեռնությամբ է 1998թ. կազմակերպվել առաջին դրամահավաքը, որի միջոցներն ուղղվել են Փաշինյանի հրապարակած «Օրագիր» թերթի ստեղծմանը և ֆինանսավորմանը, Սիրադեղյանի Ավետիս Հարութունյան կեղծանունով գրված հոդվածներն են զգալի ավելացրեցրել Փաշինյանի հրապարակած «Հայկական ժամանակի» հեղինակությունը: Ի վերջո 2018թ. հեղաշրջման միջոցով իշխանության էր եկել նաև Խաչատուր Սուքիասյանը, ով ոչ միայն Սիրադեղյանի մերձավոր ազգականն է, այլ պետք է մեծապես պարտական լիներ Սիրադեղյանին իր բիզնես կայսրության հովանավորը լինելու համար, ինչը Սուքիասյանը իհարկե հերքում է, մտածելով որ ամեն ինչի հիմքում իր աշխատասիրությունն է ու բիզնես հոտառությունը:

Վանո Սիրադեղյանը ոչ միայն չվերադարձավ Հայաստան, այլ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը չկարճվեց, և միջազգային հետախուզումը չդադարեցվեց: Օրինակ 1998թ. հեղաշրջումից հետո քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կարճվեցին բազմաթիվ դաշնակցականների նկատմամբ հարուցված քրեական գործեր և նրանք դուրս եկան բանտերից: Այն ժամանակ դա ձևակերպվեց որպես քաղքական իրավիճակի փոփոխության հետևանք: Որևէ կասկած չկա, որ եթե Փաշինյանը մի կես բերան հանձնարարեր գլխավոր դատախազին դադարեցնել Սիրադեղյանի դեմ քրեական հետապնդումը, դա կարվեր մի քանի րոպեի ընթացքում: Ինչպես օրինակ Սյունիքի անհնազադ համայնքապետերին բանտերում պահելու համար բավարար էր միայն Փաշինյանի հրապարակային սպառնալիքը:

Վանո Սիրադեղյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց և նա չվերադարձավ Հայաստան, որովհետև նրա Հյաստանում գտնվելը խանգարելու էր Նիկոլ Փաշինյանին, և նրա շրջապատին զբաղվելու հայրենիքի բացահայտ դավաճանությամբ: 2000 ակնների սկզբներին Վանո Սիրադեղյանի հրապարակախոսությունը իրենց պետք էր, քանի որ ուղղված էր իրենց քաղաքական հակառակորդների դեմ, մինչդեռ հիմա այն ուղղվելու էր իրենց դեմ: Իսկ արդյոք Փաշինյանին պետք էր ևս մեկ ընդդիմախոս, մանավանդ որ հասարակությունը ավելի հաճույքով որպես ճշմարտություն կընդուներ ճգնավորի, լեգենդի վերածված տարագրի խոսքը: Այնպես որ Վանո Սիրադեղյանի ճակատագրի հստակեցման, և նրա Հայաստան վերադարձնելու առաքելությունը մնալու է հաջորդ իշխանությանը, եթե այն այդքան համարձակություն ունենա:

Ավետիս Բաբաջանյանի էջից



Նման նյութեր