Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանն իր էջում գրում է.
«ԷՆ ԹՈՆԻ ԲԼԻՆՔԵՆԻ ՄԱՏՆԱՔԱՇԸ
Կան, չէ՞, մարդիկ, ասում ես՝ հաց ենք ուտում, արի կեր, ասում է՝ դուք կերեք, ես սոված չեմ։ Մի անգամ, երկու անգամ էլ ես ասում, կրկնում է՝ սոված չեմ։ Հետո, երբ հացը կերած, սեղանը հավաքված է լինում, գալիս է, թե՝ էս բան չկա՞ ուտելու։
Ճիշտ այսպես հիմա մեր դիվանագիտությունն է հաց փնտրում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների սեղանին»։