Տիգրան Վարդանյանի էջից.
«Մայիս ամսից թշնամին մեր տարածքում է` օկուպացրել է ՀՀ սուվերեն տարածքի որոշ հատվածներ, միայն մայիս ամսից սկսված ունենք առնվազն 6 գերեվարված հայ զինծառայող, միայն մայիս ամսից սկսված ունենք առնվազն 6 սպանված զինծառայող: Արդեն մոտ մեկ տարի է, ինչ ունենք չհուղարկավորված զինվորներ, որոնք դեռևս կարտոֆիլի մեշոկների մեջ պահվում են այսպես կոչված անատոմիկներում: Արդեն մոտ մեկ տարի է, ինչ Շուշիում ծածանվում է ադրբեջանական դրոշը: Մոտ մեկ տարի է ինչ հասարակությանը հուզում է ամեն ինչ, բացի պատերազմի պատճառները, ելքն ու հետևանքները…»: