Այսօր Գառնու հեթանոսական տաճարը վարձակալել է ՀՀ ԿԳՄՍ հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը՝ 4 մլն դրամով:
Ի դեպ, նախկինում ևս Գառնու հեթանոսական տաճարը վարձակալությամբ տրամադրվում էր մասնավոր անձանց՝ այնտեղ բանկետներ անցկացնելու նպատակով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պատմաբան, գրող-հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․
«Գառնին այսօր փակ էր այցելուների համար։ Այնտեղ ՌԱԲԻՍՈՏ հարսանիք է։ Պատմական հուշարձանի տարածքում։ Այսպես ենք վերաբերվում մեր արժեքներին։ Թուրքն աներ նման բան՝ ազգովի վայնասուն կդնեինք․․․
Մեզ հետ թշնամին ինչ էլ անի՝ մեզ հասնում է, արժանի՛ ենք․․․
Շնորհավոր․․․»։