Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից.
«Ակնհայտ զգացվում է, որ իշխող թիմի որոշ անդամների խիղճը տանջում է՝ հազարավոր մարդկանց գլուխ ուտելու, Հայրենիքն ու ազգային արժանապատվությունը թշնամուն հանձնելու համար», իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Այդ փոքրաթիվ մարդիկ շատ լավ են հասկանում, որ ո՛չ քվեարկությամբ, ո՛չ իշխանությամբ, ո՛չ ընդդիմադիրների հանցանքների մատնանշմամբ իրենց ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔԸ մազաչափ անգամ չի նվազում։ Կա՛ն այդպիսի մարդիկ։ Քիչ են, բայց կան։
Հատուկ նրանց համար պարզաբանեմ հարյուրամյակներ ի վեր մեր եկեղեցու կողմից կիրառված ապաշխարության բարդ համակարգը (ծանրից՝ մեղմ), որը հիմնված էր Սուրբ Պատարագին մասնակցելու աստիճանի հետ. 1) «լացողներ». ողջ պատարագի ընթացքում գլխիկոր կանգնում եք եկեղեցու դռների մոտ ու ներս մտնողներին խնդրում եք աղոթել կամ մոմ վառել ձեզ համար 2) «ունկնդիրներ». գավիթում կամ էլ հենց բուն եկեղեցում հետևում եք պատարագի ընթացքին, ու հենց Սարգավագը թերահավատներից պահանջի հեռանալ, գլխիկոր հեռանում եք ու սպասում եք դռների մոտ 3) «չհաղորդվողներ». մնում եք մինչև վերջ, բայց հաղորդություն չեք ստանում։
Այս ամենը՝ ամեն կիրակի՝ 5-10-20 տարի շարունակ։ Կարող եք սկսել հենց այսօրվանից»: