Ո՞ր արժանիքի համար է ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարարը հիմա էլ նշանակվել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ. էտքան մո՞տ են էս ոլորտները
Advertisement 1000 x 90

Ո՞ր արժանիքի համար է ՀՀ Առողջապահության նախկին փոխնախարարը հիմա էլ նշանակվել ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ. էտքան մո՞տ են էս ոլորտները

Գևորգ Հովսեփյանի ֆեյսբուքյան էջից.

«Օրեր առաջ ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Արտյոմ Սմբատյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալի պաշտոնում։ Նիկոլենց օրոք նորմալ է, երբ մի անպետք ուսապարկին վերցնում ու դնում են մեկ ուրիշ տեղ ու կապ չունի, որ առողջապահությունն ու հարկայինը դրանք շա՜տ տարբեր ոլորտներ են ու չի կարա մարդը էս տարիքում համ բժշկական ավարտած լինի, կամ ասենք տնտեսագիտական։ Բայց դե սրանց օրոք ամեն բան էլ հնարավոր է։

Մարդ ապշում ա ուղղակի. լավ, կթվարկե՞ք գոնե մի արժանիք, որի համար ջահելին նման պատասխանատու պաշտոն եք վստահել։ Էն, որ ինքը նիկոլի հավատարիմ ծառան ա, դա արժանիք չի, դա մեռնելիք ա։ Ի դեպ, Սմբատյանը նախքան առողջապահության փոխնախարար նշանակվելը, 9 ամիս եղել է Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար և քանի որ չէր համապատասխանում պաշտոնի պահանջներին ու չէր կարող նշանակվել այդ պաշտոնում, Թորոսյանն ամեն ինչ արեց իր ընկերջը փոխնախարար դարձնելու համար։

առողջապահության նախարարությունում։ Ստացվում ա, որ 9 ամիս բարձր պաշտոն զբաղեցնող Սմբատյանի պաշտոնավարում էր ապօրինի է: Երևի հիմա այս արժանիքի համար են տարել ՊԵԿ։

Ասում են էս վերջրես սրան պարգևատրել էլ են։ Էլի մութ ու անհասկանալի ա, թե որ արժանիքի համար։ Հասկանում եք չէ, Հայաստանի անունից սրանց մեդալներ են տալիս, Հայաստանի կառավարությունում գործի են տեղավորում ու միլիոնների աշխատավարձ տալիս, բայց ՀՀ քաղաքացին չգիտի, թե ովքեր են սրանք ու ինչ արժանիքներ ունեն»։



Նման նյութեր