Կարենը զոհվեց հոկտեմբերի 10-ին՝ Վարանգաթաղ բարձունքը գրավելիս. 2 ամիս անց Կարենի կինը կորցրեց նաև իրենց դեռ լույս աշխարհ չեկած փոքրիկին…». Արամ Գևորգյան
Advertisement 1000 x 90

Կարենը զոհվեց հոկտեմբերի 10-ին՝ Վարանգաթաղ բարձունքը գրավելիս. 2 ամիս անց Կարենի կինը կորցրեց նաև իրենց դեռ լույս աշխարհ չեկած փոքրիկին…». Արամ Գևորգյան

Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.

«Բեգլարյան Կարենը Ստեփանակերտում էր ծնվել, հաճախել Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը, ապա ուսումը շարունակել Ռուսաստանում։ Ապրիլյան Քառօրյա պատերազմի մասնակից էր։

2018 թվականից ծառայության էր անցել ՊԲ-ում որպես հետախույզ-սակրավոր։ Պատերազմից 5 ամիս առաջ՝ 2020 թվականի ապրիլին, ամուսնացել էր և Անգելինայի հետ երջանիկ ընտանիք կազմել իր հայրենի Արցախում։ Առաջնեկին էին սպասում։ Բայց նրանց երջանկությունը կարճ տևեց, անիծյալ պատերազմն ամեն բան կործանեց։

Հենց առաջին օրվանից Կարենն առաջնագծում էր։ Հոկտեմբերի 6-ին, Վարանգաթաղ բարձունքը գրավելիս, Կարենը ծանր վիրավորվում է և 4 օր կյանքի համար կռիվ տալուց հետո հոկտեմբերի 10-ին բռնում հավերժի ճամփան…

Պատերազմի օրերին կինը՝ Անգելինան, տեղափխովում է Երևան, քանի որ միայն իր կյանքի համար չէր պատասխանատու. սրտի տակ բաբախում էր մի ուրիշ փոքրիկ սիրտ։ Չնայած ամուսնու կորստին ու ծանր ապրումներին, նա ամեն բան անում էր, որպեսզի նրանց երեխան լույս աշխարհ գա, որ ամուսնու սերն ու կարոտը նրանից առնի։ Բայց ավաղ, դեկտեմբերի 9-ի՝ ամուսնուն կորցնելուց 2 ամիս անց, Անգելինան կորցրեց նաև իրենց երեխային…
Կարենը 23 տարեկան էր»։