«Որպեսզի լավ պատկերացնեք առաջադեմ մարդկության սին ու դատարկ լինելը, բավական է հետևել Աֆղանստանում ընթացող դեպքերին». Ահարոն Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Որպեսզի լավ պատկերացնեք առաջադեմ մարդկության սին ու դատարկ լինելը, բավական է հետևել Աֆղանստանում ընթացող դեպքերին». Ահարոն Վարդանյան

Ահարոն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.

«Որպեսզի լավ պատկերացնեք ներկայիս առաջադեմ մարդկության, ժողովրդավար արժեքների դավանող հանրության սին ու դատարկ լինելը, երեսպաշտության աստիճանը, բավական է հետևել Աֆղանստանում ընթացող դեպքերին։

Առաջադեմ աշխարհն հայտարարել է, որ պայքարում է ահաբեկչության դեմ, բայց չգիտես ինչու աչք է փակում Փանջշերում նույն այդ ահաբեկիչների՝ ի դեպ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման գրոհայինների, դեմ կենաց մահու պայքար մղող տեղի բնակիչների օրհասական կռվի վրա։ Չտեսնելու է տալիս նրանց կոտորածը։

Հ.Գ. ԴԱԷՇ-ը Սիրիայում ԴԱԷՇ է, իսկ Փանջշերում՝ ո՞չ։

Փանջշերցիների հարցերի հարցն է, որը հնչում է այս պահին յուրաքանչյուր փանշերցու շուրթերից»։



Նման նյութեր