Լոսի Քիսոյին մեդալ տվողն «Ունիտազ Գագոն» է․ նա ՀԱԲ-ի հետ որևէ կապ չունի
Advertisement 1000 x 90

Լոսի Քիսոյին մեդալ տվողն «Ունիտազ Գագոն» է․ նա ՀԱԲ-ի հետ որևէ կապ չունի

«Հայոց ազգային բանակ» ռազմական միավորման հրամանատար Արամ Թորգոմյանը, նույն ինքը՝ Արամոն, հերքում է, թե ինքը կամ իր միավորման տղաներից որևէ մեկը «Տիգրան Մեծի» շքանշանով պարգևատրել է Քրիստինե Հալաջյանին, կամ որ նույնն է՝ «Լոսի կարտոլ» Քիսոյին։

Նկատենք, որ համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ «X զորամաս-թանգարանում», ոմն Գագիկ Մնացականյան, ներկայանալով որպես ՀԱԲ հրամանատարի տեղակալ, ՀԱԲ-ի անունից մեդալ է շնորհում Լոսի Քիսոյին։

NEWSPRESS.am-ի հետ զրույցում ՀԱԲ հրամանատարը նշեց, որ Գագիկ Մնացականյանն այլևս իրենց կազմում չէ։

«Իմ տեղակալը հիմա իմ կողքին նստած է, իսկ Գագիկ Մնացականյանը վաղուց իմ տեղակալը չէ և ՀԱԲ անունից ոիևէ Քրիստինե ոչ մի շքանշան չի ստացել»,- ասաց հրամանատարը։

Ճշտող հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս էր ստացվել, որ շքանշանի վկայականի վրա ՀԱԲ-ի կնիքն էր դրված, Արամ Թորգոմյանը՝ Արամոն, արձագանքեց․ «Որպես իմ նախկին տեղակալ, Գագիկն ուներ ՀԱԲ-ի կնիքը, և հիմա հավանաբար այն օգտագործում է սրան ու նրան մեդալներ տալու համար։ Նրա կնիքով կնքված ոչ մի փաստաթուղթ իրական արժեք չի ներկայացնում»։

Հրամանատարը նաև ընդգծեց, որ Գագիկ Մնացականյանի հետ ոչ մի կապ չունի և անհրաժեշտության դեպքում կարող է ինքն անձամբ գալ խմբագրություն և հերքել ՀԱԲ-ի անունից պարգևատրման մասին լուրը։

Ավելի ուշ NEWSPRESS.am-ի աղբյուրները փոխանցեցին, որ Գագիկ Մնացականյանը հայտնի է որպես «Ունիտազ Գագո»։

Այնպես որ՝ Լոսի Քիսոյին մեդալ տվողն Ունիտազ Գագոն էր, որն իր ինքնագործունեությամբ խաղում է ՀԱԲ-ի անվան ու հրամանատարի պատվի հետ։

NEWSPRESS.am-ը ներկայացնում է ՀԱԲ-ի կողմից տրվող իրական շքանշանի վկայականը: