Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Հիմա մի քիչ փոխվել ա «Ասա ով է ընկերդ, ասեմ ով ես դու» ասացվածքի բուն էությունը։ Հիմա դարձել ա «Ասա ում ես պաշտպանում/ընտրում, կասեմ ով ես դու»։
Եթե դու պաշտպանում ես մի կեղծ բարեպաշտ աղանդավորի, ում ամեն երկրորդ բառը «Հիսուսն» ու «Աստվածն» ա, բայց իրան պետք եղած ժամանակ կառապանի պես սկսում ա քֆրտել իր լայվի տակ վատ բան գրողներին, ուրեմն մի անբարո կեղծ բարեպաշտ էլ դու ես, ով ամեն օր կխոսա Աստծուց, բայց հետո ամենավերջին բառերով հայհոյի։
Եթե դու ընտրում ես նիկոլին, ով վաճառեց մեր հայրենիքը, հազարավոր տղերքի գիտակցված մահվան ուղարկեց, ցինիկի պես հերքեց իր մեղավորությունն այդ ամենին ու հիմա էլ շարունակում ա կյանքը վայելել, ուրեմն մի ցինիկ անհայրենիք էլ դու ես, ում համար կարևոր ա օրվա լափը, այլ ոչ թե հայրենիքն ու տղերքը։
Էս պատերազմը ցույց տվեց բոլորի իրական դեմքերը։ Ցույց տվեց, որ կամ հայրենասեր ես կամ անհայրենիք, կամ բարոյական ես կամ պիղծ։ Կիսահղի չես կարող լինեն։ Մարդկանց էլ չես կարող երկարաժամկետ էշի տեղ դնել ու կույս ձևանալ»։