Լիմը Վանա լճի կղզիներից ամենամեծն է հանդիսանում և իր մշակութային հարուստ պատմությամբ չի զիջում Աղթամարին: Կղզին գտնվում է Վանա լճի հյուսիս-արևելքում՝ Վան քաղաքից դեպի հյուսիս, ափից մոտ 1 կմ հեռավորության վրա: Երկարությունը 2 կմ է, լայնությունը՝ 0,5 կմ:
Ըստ ավանդության՝ Լիմի անապատը 4-րդ դարի սկզբին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը: 14-րդ դարի սկզբին այստեղ գործել են Սբ. Աստվածածին, Սբ. Կարապետ և Սբ. Գևորգ եկեղեցիները, գործել է նաև գրչության կենտրոն, որտեղ գրվել և նկարազարդվել են հարյուրավոր ձեռագրեր:
Վանքը ծաղկում է ապրել 17-րդ դարում, երբ 1622-ին Սյունյաց Մեծ անապատից այստեղ է տեղափոխվել Ներսես Մոկացի վարդապետն իր աշակերտներով, կառուցել հավելյալ շինություններ և հիմնադրել բարձրագույն դպրոց, որը գոյատևել է մինչև 19-րդ դարը:
Անապատի բարձրագույն դպրոցի գործունեության ժամանակ ուսումնասիրվել են նաև աշխարհիկ գիտություններ, գրվել են թվաբանության, աստղաբաշխության, բժշկության վերաբերյալ աշխատություններ: Վանքային համալիրը մշտապես հարուստ մատենադարան է ունեցել:
Հայտնի է, որ Լիմի վանական դպրոցում է ուսանել նաև ապագա Ամենայն հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը: Համալիրը шվերվել է 1915-ից հետո, կղզում մինչ այժմ պահպանվել են Սբ. Գևորգ եկեղեցու ավերակները, գերե զմшններ ու խաչքարեր:
Վանա լճի Լիմ կղզու համանուն անապատը. 1890-ականների լուսանկար:
Ռուբեն Շուխյանի էջից