Լուսանկարներից մեկում 1665 թվականին կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցին է…Պետք է հիշել, որ 15,16,17-րդ դարերը հայ ժողովրդի համար շատ ծանր են եղէլ, ուստի շենքի ճարտարապետությունը բավականին պարզ է, պետք է հասկանալ, որքան ջանք էր պետք, ընդհանրապես ինչ-որ բան կառուցել այս դարերում…
Հին Խնձորեսկի ժայռափոր բնակարանները՝ դեռևս բնակեցված: Կարծում եմ, ոչ մեծ ծախսերով և՛ Հին Խնձորեսկը, և՛ Հին Խոտը՝ Սյունիքի այս հնագույն բնակավայրերը կարելի է տարածաշրջանի գրավիչ զբոսավայրեր դարձնել, քանի որ նրանք ոչ մի չափանիշով չեն զիջում Կապադոկիայի (Թուրքիա) հանրահայտ ժայռափոր բնակավայրերին, որոնք ներառված են UNESCO-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Ռուբեն Շուխյանի էջից