Դերասան Հայկ Մարությանը Ազատություն ռադիոկայանի Facebook-յան ասուլիսի ժամանակ, խոսել է Մկրտիչ Արզումանյանի հետ կարգին ընկերության դադարեցման պատճառների մասին:
«Այս մասին շատ եմ խոսել ու ստիպված եմ կրկնել՝ աշխատանքային առումով մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ պետք է աշխատենք առանձին, ճիշտն ասած՝ դա իմ իդեան չի եղել, սակայն եթե երկուսից մեկն ուզում է առանձին աշխատել, մյուսը չի կարող նույնը չանել… Կարգին թիմը կա, գործում է, ֆիլմեր է նկարահանում, ցավոք սրտի, բացակայում է Մկրտիչ Արզումանյանը:
Առանձին աշխատանքից հետո իմ կողմից բազմիցս առաջարկներ է եղել Մկոյին՝ միասին երբեմն նախագծեր անել, սակայն հավանություն չի ստացել նրա կողմից: Ի դեպ, էս վերջերս մեկն ինձ հետ եկել էր հանդիպման, որ գովազդ էր առաջարկում՝ Կարգին Մկոյի և Հայկոյի մասնակցությամբ, ես իմ հավանությունը տվեցի, Մկոն մերժեց… Պատճառների մասին, իրոք, չգիտեմ… Ու ինձ այս հարցով ինչքան դիմեք՝ ես նույն պատասխանն եմ տալու… Ես պատրատս եմ աշխատել, բայց… »,- ասում է Հայկ Մարությանը: