Գեղամ Նազարյանի էջից.
«Երեւանի այս կամ այն փողոցում հանդիպած կլինեք ավտոմեքենայի մագը բարձրացրած վարորդների։ Նրանք հաճախ են հանդիպում։ Ականատես եղած կլինեք հարսանիքից հետո տեղի ունեցած հրավառությունների, լսած կլինեք խորովածի եւ նմանատիպ այլ փառատոնների մասին։
Ավտոմեքենաների մագը զլած վարորդներին չենք ծեծել, այդ թվում եւ ես, սալյուտ խփողներին դալաններում չեն քոթակել, փառատոնի կազմակերպիչներին էշին թարս չեն նստացրել։
Ու այս ամենից հետո ասում եք Ալենն ու Հրաչը պարել են հունական մի կղզում։ Բա պիտի պարեն, բա ինչ պիտի անեն, այն էլ հունիսի 20 ից հետո, այն էլ նրանից հետո, երբ երասխցին ասում է՝ էդ հեչ, որ զինվոր է զոհվել, դու ուրիշ բաներից խոսա։
Միայն չասեք՝ տղերքն էին ափսոս։ Չասեք։ Տղերքը Երկնքում են, բարձր ու լուսավոր տեղում։ Դուք ձեր դժբախտ ու դժգույն վիճակի մասին մտածեք»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/geghamn/posts/10225116036150711