Վարուժան Գեղամյանն իր էջում գրում է.
1955թ. այս օրերին՝ սեպտեմբերի 6-7-ին, Թուրքիայի Հանրապետության կենտրոնական Ստամբուլ և Իզմիր քաղաքներում պետության կողմից կազմակերպված և հրահրված թուրք ամբոխները հարձակվեցին ազգային փոքրամասնության կարգավիճակի հասած տեղաբնիկ հայ ու հույն բնակչության և նրանց սեփականությունների (տներ, եկեղեցիներ, գերեզմանատներ, խանութներ) վրա: Սպանություններից, բռնաբարություններից, հրդեհներից ու ավերից սարսափած շատ հույներ ու հայեր որոշեցին բռնել գաղթի ճանապարհը:
Ինչպես ասում են իրենք՝ հույները. «Կոստանդնուպոլիսը գրավվեց ոչ թե 1453թվականին, այլ 1955-ին»:
«Սեպտեմբերի 6-7-ի պոգրոմ» անունը ստացած ցեղասպանական այս ակտը ևս մեկ անգամ առիթ է հասկանալու, թե ինչպիսի ապագա է սպասվում մեզ անզեն «խաղաղության պատրաստվելիս»։
Նկարում թուրքական ամբոխը հարձակվում է հայկական/հունական գույքի վրա։
***
Այս թեմայով դեռ տարիներ առաջ մի մանրամասն սյունակ եմ գրել, որը կարող եք գտնել այս հղումով
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/varujeans/posts/10224402549961591