Դայանան ծննդյան սկիզբը դիմավորել է ընկերուհիների շրջապատում, սակայն չի պատկերացրել, որ նրանք անակնկալ էին պատրաստել իր համար.
«Տարեդարձս սկսվել է գիշերը 12-ից: Ընկերուհիներով նստած էինք ռեստորանում, ու չգիտեի, որ նրանք ինձ համար անակնկալ էին պատրաստել: Սակայն առաջինն ինձ զանգահարել ու շնորհավորել է հայրիկս (23:58-ին), երկրորդը՝ մայրիկս: Այն պահին երբ հայրիկիս հետ էի զրուցում, ընկերուհիներիս անակնկալը սկսվեց՝ տորթ, շնորհավորանքներ, երաժշտություն…»,-ոգեւորությամբ վերհիշեց նա՝ բացահայտելով նաեւ, թե ինչ նվերներ է ստացել.
«Օրվա անակնկալները շատ տարբեր էին՝ զարդեր, ծաղիկներ, պայուսակ, զգեստ ու այլ բաներ: Օրս, առհասարակ, շատ բովանդակալից է անցել: Երեկոս անցկացրել եմ հարազատ մարդու հետ, ցերեկը՝ մտերիմներիս, ընկերուհիներիս հարազատ միջավայրում»:
Դայանայի խոսքով, սակայն, իր կյանքի ամենատպավորիչ տարերդարձը եղել է 18-ամյակին՝ հայրիկի անակնկալի շնորհիվ.
«Այդ շրջանում հայրիկս Մոսկվայում էր: Ես իմ օրը նշում էի հարազատներիս շրջապատում, ու շատ անսպասելի հայրիկս հայտնվեց այդ վայրում: Ինձ մոտ շատ էր տպավորվել այդ օրը, որովհետեւ կարծում էի՝ նա Մոսկվայում է, ու չէի պատկերացնում, որ կգա իմ տարեդարձին»:
Ամբողջությամբ՝ news.am