Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նշում է ծննդյան օրը․ նա 24 տարեկան է։
Մարինկան այդ առիթով նոր լուսանկար է հրապարակել ու գրառում արել։ «Երջանիկ է նա, ով կարող է հավատարիմ մնալ ինքն իրեն… Ես այսօր վստահ եմ, որ ամեն ինչ ունեմ երջանիկ լինելու համար… Ես երջանիկ եմ իմ ընտանիքով, ընկերներով, աշխատանքով։ Ամեն տարի իր հետ տանում է ինչ-որ մարդկանց ու բերում նորերին… Ինձ համար իմ ծննդյան օրը միշտ եղել է եւ կլինի տոն, որովհետեւ դուք իմ կողքին եք:
Հ.Գ Մի տխրեք, որ 1 տարով մեծանում եք: Սիրեք այն լուսավոր օրը, երբ դուք լույս աշխարհ եք եկել, ամեն տարիք իր հետաքրքրությունն ունի։ 24 տարեկան։ Դե շնորհավոր ծնունդս»,- գրել է նա։