Առողջապահության նախարարը տեղեկացնում է, որ պետական բյուջեի գերածախս կա և փաստացի դադարեցնում են պետության կողմից երախշավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումը: Նախարարը բժշկական կենտրոններին առաջարկում է անցնել հերթագրման: Գործնականում պետպատվերով բուժօգնությունը մինչև 2022 թվականը դադարեցվել է:
Հայփոստից էլ տեղեկանում ենք, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած կանխիկ եղանակով ժամանակավորապես չի վճարելու կենսաթոշակները և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստները, քանի որ Հայփոստը չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:
Եթե այս ամենը դիտարկում ենք ազդարարված գունագեղ միջոցառումների ու ՔՊ-ական կարկառուն ներկայացուցիչների հունական թանկարժեք հանգստի ֆոնին, ապա պարզ է դառնում, թե ինչ են իրականում նշանակում «Ապագա կա» կարգախոսը և «Սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ և հպարտանում եմ բոլորովդ» կենացը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aregnaz.manukyan/posts/4406773262692229