Փառատոնի պաշտոնական բացման արարողությունն իր ներկայությամբ այսօր պատվեց նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
«Շատ ուրախ եմ այսօր գտնվել այատեղ՝ «Իմ Հայաստան» փառատոնի բացմանը: Վերջին վեց տարիների ընթացքում ԱՄՆ կառավարությունն աջակցել է զբոսաշրջության սեկտորի զարգացմանը Հայաստանի ժողովրդի, ԱՄՆ ՄԶԳ-ի եւ Սմիթսոնյան Ինստիտուտի համագործակցության շրջանակում իրականացվող «Իմ Հայաստան» ծրագրի միջոցով:
Ես այցելել եմ Հայաստանի բազում ուղեվայրեր՝ Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունն ուսումնասիրելու համար, եւ ես ուրախ եմ այսօր այստեղ գտնվել այն արհեստագործների հետ, որոնք ներկայացնում են Հայաստանի յուրահատուկ փորձառությունների լայն շարքը»,-իր խոսքում նշեց նա:
Ամբողջությամբ՝ news.am