«Մեզ բաժանողը կարոտն է՝ ամբարիշտ…»․ Նազենի Հովհաննիսյան (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Մեզ բաժանողը կարոտն է՝ ամբարիշտ…»․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է գեղեցիկ մայրամուտի ֆոնին։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում հաղորդավարուհին ձեռքերի մեջ է առել մայր մտնող արեւին, իսկ հրապարակմանը կից գրել է․

«Ես ու դու

կմնանք միշտ

անբաժան

կդառնանք անբարբառ

ու միևնույն է

«կգնանք» անբաժին …

մեզ բաժանողը

կարոտն է՝ ամբարիշտ…», – գրել է Նազենի Հովհաննիսյանը, ապա հավելել է «կարոտի օվկիան, մայրամուտ, կարոտում եմ քեզ» հեշթեգերը։

«Երբ ցավը լռում է, սկսում ես տեսնել…

Սիրուն, շատ սիրուն է Աշխարհը, երբ ողողված է Արևով և սիրով…

Հոգիս բուժվեց մի քիչ… Ձեր սերն ու Ծովը՝ լավագույն սպեղանին:

Կարոտներս ամբարեցի մեջս, որ գամ ու մեկիկ- մեկիկ ձեզ տամ. ուրիշ կերպ ես այդպես էլ չկարողացա ապրել:

Ինձ հետ ուրախացողների հետ հազարապատիկ եմ ուրախանում, տխրողների հետ իրենցից առավել տխրում( մեր անձնական նամակները վկա), բայց Արևը ԲՈԼՈՐԻ համար եմ բռնել, մանավանդ նեղացնողների, որովհետև մինչև վերջ էլ չհասկացան, որ իրենց են միայն վատ անում… ես անհանգստանում եմ ձեզ համար, որքան էլ, որ տարօրինակ չի:

Մարդը չի փոխվում:

Հազար տոկոս:

Մեջը Արև ունեցող մարդիկ միշտ բարի են:

Ծովի աղը թարթիչներիս մեջ դեռ երկար կպահեմ, որ Աշխարհը համով տեսնեմ, անալի իրականությունն ու՞մ է պետք… թեկուզ վառված, բայց ԱՂԸ տեղը պիտի լինի;)

Մտքերս շատ են խառը թվում, բայց կոնկրետ դասավորել եմ դարակների մեջ:

Այ կտեսնեք՜

Ուղեղս ապրում է պարզվեց:

Սիրտս դեռ կա:

Լռության 10- րդ օրը ես սկսեցի զրուցել.. ․Հաճույքով:

Պարզվեց՝ մի հրաշալի անձնավորություն։

Էս հորիզոնը տեսնելուց հետո էլ ոչինչ պետք չի( մինչև հաջորդ «պետք»- ը)

Սերը…

Արևը ձեզ:

Իմ տեսածները՝ կմնան ինձ, ու գուցե մի օր գիր դառնան:

Ափսոս, որ Ծովն էդքան շոյող մատները նկարել չգիտեն», – ավելի վաղ գրել էր Նազենի Հովհաննիսյանը:



Նման նյութեր