Սվետլանա Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից.
«Հետաքրքիր մի փաստ բացահայտեցի ուսումնասիրությունների արդյունքում ու որոշեցի կիսվել։
Լիբերալիզմի մերօրյա փարոս համարվող ԱՄՆ-ում ծնելիությունը ավելի բարձր է (1.6), քան համեմատաբար պահպանողական համարվող Ռուսաստանում (1.5)։ Առաջին հայացքից թվում է, թե տարբերությունը չնչին է, սակայն եթե ուշադրություն դարձնենք վիճակագրության էթնիկական բաղադրիչին տարբերությունն արդեն տպավորիչ է դառնում:
Եւ այսպես, ԱՄՆ-ում սպիատակամորթ ամերիկացիների ծնելիությունը մոտավորապես 1.5 է, իսկ ՌԴ-ի ռուսաբնակ շրջաններում մոտ 1.1: Վիճակագրությունն ավելի հետաքրքիր է դառնում երբ պարզվում է, որ ԱՄՆ-ում էթնիկ փոքրամասնությունների ծնելիությունը մոտ 5-10%-ով գերազանցում է «սպիտակներինը», իսկ այ Ռուսաստանում էդ տարբերությունը 100+ տոկոս է: Այսպիսով, եթե օրինակ Սմոլենսկում, Տուլայում կամ բոլորիս կողմից սիրված Վորոնեժում (ջերմագին ողջույններ) ծնելիությունը 1.1-1.2 է, ապա այլ էթնիկ պատկանելություն ունեցող մարդկանցով բնակեցված Չեչնյայում, Ալթայում ու Տիվայում 2.5 է»: