Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից.
«Ընդդիմադիր նիկոլը իր ողջ գործունեության ընթացքում բողոքում էր և աշխարհի բոլոր մեղքերի մեջ էր մեղադրում պետական երկու կառույցների ղեկավարներին։ Ավելին, երկուսին էլ իշխանահաճո պատկերներ նկարող նկարիչներ էր անվանում։ Խոսքը գնում էր Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի և ՀՀ Վիճակագրական կոմիտեի և իրենց ղեկավարների մասին։
Դե հիմա կռահեք, 2018-ի իշխանազավթումից հետո, ո՞ր երկու պաշտոնյաներն են պահպանել իրենց զբաղեցրած պաշտոնները և շարունակում են պաշտոնավարել ցայսօր։
Դե իհարկե ԿԸՀ-ի և Վիճակագրության ղեկավարները…»: