«Կարևորն էն է, որ դուք ինձ անիմաստ ստիպում եք տնից դուրս գալ, գնալ լաբորատորիա, հետո էդ անտեր թուղթը ձեռքիս գնալ աշխատավայր ու հետո գնալ տուն». Մարիաննա Փայտյան
Advertisement 1000 x 90

«Կարևորն էն է, որ դուք ինձ անիմաստ ստիպում եք տնից դուրս գալ, գնալ լաբորատորիա, հետո էդ անտեր թուղթը ձեռքիս գնալ աշխատավայր ու հետո գնալ տուն». Մարիաննա Փայտյան

Մարիաննա Փայտյանի ֆեյսբուքյան էջից.

«ՀՀ առողջապահության նախարարություն -ում հեչ մեկը մյուսից խաբար չե՞ն։ Ի՞նչ է նշանակում, որ պատվաստման կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պահանջը նաև հեռավար աշխատողներին է վերաբերում։ Էդ որ ասում եք՝ աշխատավայր ժամանելիս աշխատողը պետք է ներկայացնի փաստաթուղթ, մարդը որ հեռավար է աշխատում և աշխատավայր չի ներկայանում, էլ ինչու՞ պետք է հատուկ փաստաթուղթը ներկայացնելու համար ժամանի աշխատավայր։ Այսինքն՝ դուք կամ ուղղակի բյուջե եք լցնում, որ մարդիկ ամիսը 2 անգամ15 հազարով թեստ հանձնեն, կամ ստիպում եք, պարտադրում եք պատվաստվել, որովհետև էդ ձեր “անվտանգ աշխատավայր, աշխատանքային պայմաններ” հիմնավորումն էս դեպքում չի աշխատում, եթե մարդն իր չորս պատի մեջ է աշխատում։

Ասում եք՝ գործատուն իրավունք ունի թույլ չտալ մուտք գործել աշխատավայր, եթե էդ թղթերը չկան, ու անհարգելի բացակա համարի, հետո էլ լուծարի պայմանագիրը, բայց եթե ես սենց, թե նենց չեմ ներկայանում աշխատավայր, որովհետև ՀԵՌԱՎԱՐ եմ աշխատում, ուրեմն ես անհարգելի բացակա չեմ ունենալու, բայց դուք մեկ է՝ իմ գործատուին ստիպում եք, որ ինքն ինձնից թուղթ պահանջի։

Ի դեպ, կից լինքով դնում եմ հոդված ԱՆ ՀԿԱԿ-ի մասնագետի հետ զրույցից, որտեղ նշում է, որ հեռավար աշխատողներին սա չի վերաբերում։ Սկզբնաղբյուր լրատվամիջոցից արդեն հեռացվել է, չեմ զարմանում, էդ չի կարևորը, կարևորն էն է, որ դուք ինձ անիմաստ ստիպում եք տնից դուրս գալ, գնալ լաբորատորիա, հետո էդ անտեր թուղթը ձեռքիս գնալ աշխատավայր ու հետո գնալ տուն, այսինքն՝ այն, ինչ անում եք, ձևական է, էդքան բան։ Ախր ի՞նչ տրամաբանություն կա՝ ուսանողների վրա էս որոշումը չեք տարածում, բայց հեռավար՝ տնից աշխատողի վրա տարածում եք։ Հետն էլ բարձրաստիճան պաշտոնյաների վրա էս պարտադրանքը չի տարածվում։ Սա ինչ աբսուրդ ա, մի հատ կողմնորոշվեք, էլ ներվերս չի հերիքում․․․

https://www.lragir.am/2021/08/27/664321/… »



Նման նյութեր